Կարևոր իրադարձություններ

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր

17 Փետրվար, 2025 22:45
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող սարի վրա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր: Սահմանվել է հերթապահություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին