Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

17 Փետրվար, 2025 17:30
Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն այսօր՝ փետրվարի 17-ին, հայտնել է, որ շնչառական վարակը, որը հանգեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոսպիտալացմանը, ցույց է տալիս «բարդ կլինիկական պատկեր», որը պահանջում է պոնտիֆիկոսի շարունակական մնալը Հռոմի Gemelli կլինիկայում:

Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է vaticannews.va կայքը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնյա Մատեո Բրունիին։

Բրունիի խոսքով՝ վերջին օրերին անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդի մոտ ախտորոշվել է «շնչառական տրակտի պոլիմանրէային վարակ»։

Սա պահանջում էր բուժման փոփոխություն:

Վատիկանի խոսնակի հայտարարության մեջ չի նշվում, թե դեռ որքան ժամանակ կանցկացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ և այդ պահին գտնվում էր կայուն վիճակում: Բժիշկների խորհրդով նա չի մասնակցել Վատիկանում կիրակնօրյա աղոթքին։

 

Լրահոս

Դիտել ավելին