Կարևոր իրադարձություններ

Կրթությունից է նաև կախված քաղաքացի-պետություն հարաբերությունների որակը. նախարարն ընդունել է դպրոցականների

19 Փետրվար, 2025 21:53
Կրթությունից է նաև կախված քաղաքացի-պետություն հարաբերությունների որակը. նախարարն ընդունել է դպրոցականների

Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։

Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարն ու աշակերտները միմյանց գիրք են նվիրել։

Աշակերտները ՆԳ նախարարի հետ քննարկել են նախարարության իրավասության շրջանակներին, կրթությանը, պետական ինստիտուտների կայացմանը վերաբերող հարցեր։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ հատկապես աշակերտների համար այս փուլում կրթությունը հենասյունային նշանակություն ունի նոր որակի պետություն-քաղաքացի հարաբերությունների ձևավորման և դրանով իսկ, թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար ռազմավարական արդյունքներ ապահովելու համար։

Աշակերտների հետ քննարկվել են նաև նրանց մասնագիտական նախասիրությունները։ Հանդիպումն անցել է ջերմ, անմիջական մթնոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին