Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)

17 Փետրվար, 2025 18:00
Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս փետրվարի 15-ին, ժամը 16.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական երկու ատրճանակ, մեկը` թմբուկավոր, առանց գրառումների, մյուսը` «Բայլկալ-442» գրառմամբ՝ լիցքավորված երեք փամփուշտով:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկության համաձայն` Լոռու մարզի Արևաշող գյուղում հաշվառված 41-ամյա տղամարդը «Քրայսլեր» մակնիշի իր մեքենայում և Երևանի Բաբաջանյան փողոցի` եղբորը պատկանող շինությունում ապօրինի պահում է զենք-զինամթերք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում փետրվարի 14-ի առավոտյան, դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ, Բաբաջանյան փողոցի շինությունում հայտնաբերվել է երկու ատրճանակ, մեկը` լիցքավորված 9 մմ տրամաչափի հինգ փամփուշտով:

Արևաշող գյուղի նրա հաշվառման հասցեում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 70 և ազդանշանային 5 փամփուշտ, 4 դանակ և օպտիկական մեկ սարք:

Մեքենայի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին