«Հետք»-ը գրում է․
«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն Աջափնյակում իր տունը կառուցել է Հրազդանի կիրճի եզրին: Այստեղից գեղատեսիլ տեսարան է բացվում, որը վայելելու համար պատգամավորը նաև հատուկ հանգստի տաղավար է կառուցել:
Հրազդանի կիրճի տվյալ տարածքը հայտնի է պատմամշակութային հուշարձաններով: Այստեղ են գտնվում «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում։
Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման ժամանակ հնագետները փորձել են հետազոտել պատմամշակութային հուշարձանների վիճակը, մասնավորապես` «Աջափնյակ» 4 քարայրերը, որոնք մետրոյի կայարանի կառուցման ազդեցության գոտում են: Նրանք արձանագրել են, որ «տարածքը խիստ դժվարամատչելի էր՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով, որը, գործնականում, յուրացրել էր հուշարձանակիր տարածքի մի մասը և փակել դեպի քարայրեր տանող ուղիները, ձևափոխել լանդշաֆտը», ուստի քարայրերի նույնականացումը խիստ բարդ է եղել»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։