Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։
Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46։ Այս մասին հայտնում են նրա հարազատները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։
1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, ղեկավարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։