Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին «Շշի Մելոյի» շշերի գործարանի հարևանությամբ Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Լուսինե Ջավադյանը իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել ձորակում,
Վթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: