Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «BMW»-ն հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։