Կարևոր իրադարձություններ

Lուծարված բանկը որևէ առնչություն չունի գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ. ԿԲ-ի պարզաբանումը

29 Հունվար, 2025 20:49
Lուծարված բանկը որևէ առնչություն չունի գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ. ԿԲ-ի պարզաբանումը

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել.

«ՀՀ կենտրոնական բանկի մամլո հաղորդագրության հետ կապված մամուլում շրջանառվող ապատեղեկատվությունը բացառելու նպատակով հարկ ենք համարում հստակեցնել, որ ԿԲ կողմից հրապարկված՝ «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին հաղորդագրությունը վերաբերում է 2003 թ-ին բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչված «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարմանը:

Lուծարված բանկը որևէ առնչություն չունի ո՛չ գործող «Արդշինբանկ» ՓԲԸ հետ, ո՛չ էլ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (նախկին «HSBC բանկ Հայաստանի»-ի) հետ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին