Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ

29 Հունվար, 2025 20:57
Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ: 

«Որոշում եմ կայացրել հայցեր ներկայացնել նախ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն օրերս մի հրապարակում էր արել, իբր ես բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:

Ի դեպ ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:

Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:

Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են:

Երկրորդ հայցն արդեն երկրորդն է «Մեդիահաբ» լրատվականի դեմ»,- տելեգրամյան ալիքում գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին