Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է. Կոստանյան

30 Հունվար, 2025 00:11
Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է. Կոստանյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է.

«Ազատություն ռադիոկայանը հրապարակել է մի նյութ, որտեղ բառացի նշվում է․

«Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկանգամյա ուղևորության սակագինը 300-ի փոխարեն 150 դրամ կլինի»։

Սա բացարձակապես սխալ տեղեկատվություն է։ Բազմաթիվ տարբերակներով փորձ է արվել մանիպուլացնել այս թեման՝ ստեղծելով տպավորություն, թե մեկ տոմսի արժեքը 300 դրամ է։

Հնարավոր է՝ այս մանիպուլյացիայի զոհը դարձել է նաև Ազատություն ռադիոկայանը, սակայն իրականությունը հետևյալն է․

Երևանի ավագանու կողմից ընդունված որոշման մեջ սևով սպիտակի վրա հստակ նշված է․

«90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ 90 րոպեի ընթացքում 3 ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ»։

Որպեսզի Ազատություն ռադիոկայանը հետագայում ևս մանիպուլիացիայի զոհ չդառնա, տեղադրում եմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժինը, որտեղ հրապարակվում են ավագանու որոշումները։

https://www.yerevan.am/hy/elders-decisions/archive/2025/1/

Տեղադրում եմ նաև այն հղումը, որտեղ մանրամասն ներկայացված են բոլոր տոմսային փաթեթները։

https://www.yerevan.am/hy/elders-decisions/95-n-1/»։

 

Լրահոս

Դիտել ավելին