Կարևոր իրադարձություններ

Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Ասադին

29 Հունվար, 2025 21:52
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Ասադին

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։

Ինչպես հայտնում է Reuters-ը, պահանջն առաջ է քաշել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայից Բաշար ալ-Ասադի փախուստից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նա Սիրիայի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել և լքել երկիրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապաստան է տրամադրել Ասադին և նրա ընտանիքին։

 

Լրահոս

Դիտել ավելին