Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտում hսկիչներ կլինեն. Արմեն Գալջյան

29 Հունվար, 2025 22:06
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտում hսկիչներ կլինեն. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն:

Այս մասին նա ասել է  News.am-ի հետ զրույցում ։

Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելու են, Գալջյանը փակագծեր չբացեց.

«Կհայտարարվի այդ մասին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:

Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին:

 

Լրահոս

Դիտել ավելին