Կարևոր իրադարձություններ

Արդիականացվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (տեսանյութ)

29 Հունվար, 2025 22:41
Արդիականացվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (տեսանյութ)

ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները։ 

Ընթացիկ բուժզննության շրջանակներում վերանայվել են ոստիկանության ծառայողներին ներկայացվող առողջական վիճակի պահանջները։

Վիրաբուժական հիվանդություններ՝

1․ Փայծաղի հետտրավմատիկ հեռացումը, եթե ֆունկցիայի խանգարում չկա, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

2․ Վահանաձև գեղձի տոտալ հեռացումը 1 տարի անց, եթե բացակայում է ֆունկցիայի խանգարումը և ստանում է փոխարինող դեղորայք, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

3․ Ցողունային երակների հեռացումը, եթե վերջույթների ֆունկցիան խանգարված չէ, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

4․ Լեղապարկի հեռացումը խոչընդոտ չէ հետագա ծառայության համար, եթե չկան մարսողական և լյարդի ֆունկցիայի խանգարումներ։

5․ Լեղապարկի հեռացումը առանց լյարդի և մարսողական ֆունկցիայի խանգարման, թոքի ցանկացած հատվածի հեռացումը առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման, վիրահատական միջամտությունից 1 տարի անց, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

6․ Մաշկի բարորակ նորագոյացությունների, խալերի վիրահատական հեռացումը, եթե բուժումից հետո անցել է 1 տարի և բացակայում է ռեցիդիվը, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

7․ Երիկամների գոտկային, գոտկազստային դիստոպիա առանց արտաքին ֆունկցիայի խանգարման, երիկամի սոլիտար կիստան մինչև 3 սմ չափսերի դեպքում, շագանակագեղձի կիստան 1․5 սմ դեպքում, խոչընդոտ չէ հետագա ծառայության համար։

Թերապևտիկ հիվանդություններ՝

1․ Առանց բարդությունների, սակայն համակցված ալերգենների հանդեպ արտահայտված ալերգիկ ռեակցիա ունեցողները ճանաչվում են պիտանի հետագա ծառայության համար։

2․ Սրտի ռիթմի խանգարման, զարկերակային ճնշման բարձրացման աստիճանները ոստիկանությունում ծառայության համար մեղմացվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին