Կյանքից հեռացել է Sputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը: Նա 71 տարեկան էր։
Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։