Հունվարի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Tiida» և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։