Իրանը համաձայնության է եկել Ռուսաստանի հետ գիշերային տեսանելիության համակարգերով քաղաքացիական 20 ուղղաթիռ գնելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության փրկարարական և օգնության բաժնի ղեկավար Բաբակ Մահմուդին։
«Գիշերային տեսանելիության համակարգերով 20 ուղղաթիռների գնման պայմանագիրը, որոնցից 4-ը նախատեսված են անտառային հրդեհների մարման համար, պատրաստվել է նախորդ կառավարության կողմից, և պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ։
Ինչպես պլանավորվել է, 20 ուղղաթիռ կմատակարարվի մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ բաղադրիչներով, կկազմակերպվի նաև ուսուցում»,- IRNA-ին ասել է Մահմուդին: