Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ երկիր է այցելել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ռուսական պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Դիվանագետները ժամանել են Դամասկոս՝ բանակցություններ վարելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։