Գազայի հատվածում հակամարտող կողմերի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին։
Նրա խոսքով՝ հրադադարի համաձայնագրի իրական խախտումներ չեն արձանագրվել, միջնորդները ուշադիր հետևում են կողմերի՝ հրադադարի դրույթների պահպանմանը։