Կարևոր իրադարձություններ

Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների. «Սիլ պլազայի» գործով դատախազությունն առաջին ատյանում պարտվել է. Hetq.am

28 Հունվար, 2025 21:04
Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների. «Սիլ պլազայի» գործով դատախազությունն առաջին ատյանում պարտվել է. Hetq.am

Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։

Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է․ 

«Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։  

Այս դատական ակտը կայացվել է 2025 թ․-ի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճիռը չբողոքարկվելու դեպքում այն կմտնի օրինական ուժի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին