Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ոսկու գործը փակվում է

28 Հունվար, 2025 08:11
«Հրապարակ». Ոսկու գործը փակվում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առջեւ կանաչ լույս վառելուց անմիջապես հետո Ռուսաստանից հնչող նախազգուշացումները, ըստ լուրերի, ավելի գործնական տեսք են ստացել՝ թեեւ դեռեւս լոկալ մակարդակում:

Օրինակ, սահմանափակել են որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան։

Տեղեկություններ կան, որ վերջին շաբաթներին ոսկու արտահանման ծավալներն են էականորեն կրճատել, հայտնի է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցներից հետո Հայաստանի ոսկու շուկայում աննախադեպ ակտիվություն կար` Ռուսաստանից վերաարտահանման հետ կապված, ինչն էլ իր հերթին բարձր տնտեսական ցուցանիշներ էր ապահովում` բյուջեի մեծ մուտքեր։

Հայաստանը ներմուծում է ռուսական ոսկին, ապա զարդերի տեսքով արտահանում Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլ երկրներ։ Դիցուք՝ 2023-ին արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ 2024-ին այդ ցուցանիշը գրեթե քառապատկվել է։ Ոսկերչական արտադրանքի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբի հետ:

Երեկ մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք վերջին շրջանում կրճատվել են ներմուծված ոսկու ծավակները, մեզ փոխանցեցին, որ «էական փոփոխություններ չկան»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին