Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ նշանակում, եւ այն չի կայանում։
Հակակոռուպցիոն դատարանում երեկ չկայացավ Վաչագան Ղազարյանի գործով նիստը, քանի որ դատավոր Տիգրան Դավթյանը վերապատրաստման է։
Հակակոռուպցիոն դատարանում չկայացավ նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նիստը։ Ու մինչ ՀՀ դատական համակարգը տարբեր պատճառաբանություններով նիստեր է հետաձգում, նախկին պաշտոնյաները իրենց ոտնահարված իրավունքների հարցը բարձրացնում են այլ ատյաններում։
Երեկ հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: