Կարևոր իրադարձություններ

Դավիթ Կարապետյանն ու Ռոբերտ Վասը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

28 Հունվար, 2025 18:25
Դավիթ Կարապետյանն ու Ռոբերտ Վասը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հունվարի 28-ին Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «GLOBSEC»-ի նախագահ Ռոբերտ Վասի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում՝ հետազոտական և վերլուծական ոլորտներում:

Հատուկ անդրադարձ է կատարվել նախորդ տարի Երևանում մեկնարկած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին, վերջինիս շրջանակներում հետագա փոխգործակցության հնարավորություններին և ձևաչափերին:

 

Լրահոս

Դիտել ավելին