Թեհրանում 101 ուսանող թունավորվել է:
Ինչպես հաղորդում է ISNA գործակալույունը, այս մասին հայտարարել է Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Շերվին Թաբրիզին։
Նրա խոսքով, Ֆարհանգյան համալսարանում թունավորված ուսանողների թիվը հասել է 101-ի, որոնցից 60-ը հոսպիտալացվել են։
Թունավորման պատճառը թունա ձկան պահածոներն են եղել։