Կարևոր իրադարձություններ

Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ

27 Հունվար, 2025 15:04
Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարը 3 նոտարի՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով ենթարկել է կարգապահական պատասխանատվության։

2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։

 

Լրահոս

Դիտել ավելին