Հունվարի 27-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ միասին հանդիպել է ԱԺ պատգամավորների՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, փոխնախագահ Արմեն Խաչատրյանի, Վիլեն Գաբրիելյանի և Գագիկ Մելքոնյանի հետ։
Հանդիպմանը ներկայացվել են Ռազմարդյունաբերության կոմիտեի 2024թ. աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100-օրյա գործունեությունը՝ անդրադառնալով մարտահրավերներին, ձեռքբերումներին, պարբերաբար իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նպաստելու ոլորտի զարգացմանը։
Հանձնաժողովը ողջունել է ոլորտային քաղաքականության իրականացման համատեքստում տեխնոլոգիական առաջընթացն ու նորարարությունները խթանող ինստիտուցիոնալ ծրագրերի և մեխանիզմների ներդրումը։