Բելգիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» նախկին խաղացող, այժմ Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սպորտինգ Լոկերենում» հանդես եկող Ռաջա Նաինգոլանը ձերբակալվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, հաղորդում է Gazet van Antwerpen-ը։
Նրան կասկածում են Հարավային Ամերիկայից Անտվերպենի նավահանգստով կոկաինի մաքսանենգ ներմուծման մեջ։
Ռաջա Նաինգոլը 2021-ին «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։ Նա հունվարի 24-ին է նորամուտը նշել «Սպորտինգ Լոկերենում» եւ դարձել գոլի հեղինակ անկյունայինից կատարած հարվածով։