Փարիզի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել, կրակը հասել է մոտ 30 մետր բարձրության, հայտնում է ֆրանսիական Le Parisien հրատարակությունը։
Հրդեհի մարմանը ներգրավվել է մոտ 60 տեխնիկա և գրեթե 150 մարդ։
«Անցած գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել 12-րդ թաղամասում գտնվող քաղաքապետարանում, որը պատել է զանգակատունը և վնասել տանիքը։ Այս պահին զոհեր չկան»,- հայտնել է France Info-ն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։