Կարևոր իրադարձություններ

Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները

27 Հունվար, 2025 13:02
Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Երևանի մետրոպոլիտենից ներկայացրել են նախորդ շաբաթվա վիճակագրական տվյալները:

Շաբաթվա ուղևորահոսք

Հունվարի 20-26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411 հազար 412 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

808-ը՝ երեքվագոնանի,

1078-ը՝ երկուվագոնանի,

1024-ը՝ մեկվագոնանի։

Կատարողականը՝ 100․1%

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։

Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները։

 

Լրահոս

Դիտել ավելին