ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների։
«Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։
Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,- սոցցանցերի իր էջերում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: