Հունվարի 27-ից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկման նոր թղթադրամը:
Փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ
Դիմերեսում՝
Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը՝ «2024»
ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը
Դարձերեսում՝
Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվերը տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:
1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ արժողությամբ թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ պայմանների փոփոխության: