Երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարում ու աշխատակիցները դրա համար բողոքի ցույց էին անում: Ինչպես վստահեցրեց գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, որևէ բունտ չի եղել, պարզապես աշխատակիցներն ունեցել էին անձնական բնույթի հարցեր, որոնք հնչեցվել են ու հարցերին լուծուներ են տրվել:
Պողոսյանը նաև նշեց, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հանձնված է հավատարմագրային կառավարման և որ Ծառուկյանը գործարանի մենեջմենթով չի զբաղվում:
«Ես կխնդրեմ այսուհետ լրատվամիջոցները նրա անունը անհարկի չակնարկեն և սուտ տեղեկություններ չհրապարակեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնօրենի պաշտոնակատարը:
Գործարանի տնօրինությունը վստահեցրեց՝ բոլոր խնդիրները լուծված են, աշխատակիցներն էլ անցել են իրենց գործին:
Առավել մանրամասն` Shabat.am-ի տեսանյութում: