Կարևոր իրադարձություններ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի նոր անդամների ընդունելություն

27 Հունվար, 2025 12:06
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի նոր անդամների ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: 

Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան):

Լսումներին կարող են մասնակցել 9-18տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ։

Հայտերն ընդունվում են մինչև  2025 թ. փետրվարի 5-ը ներառյալ: 

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն նոր հավակնորդները։

Անդամների ընտրությունը կկատարվի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված հայաստանյան առաջատար մասնագետների կողմից՝ լսումների միջոցով:

Լսումները տեղի կունենան 2025 թ. փետրվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը /Youtube, որի տևողությունը պետք է լինի 15 րոպեից ոչ պակաս: Կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ:

Տեսաձայնագրության առցանց հղումը և հայտաձևը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Պատասխան նամակով կտրամադրվի լսումներին ներկայանալու ժամանակացույց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին