Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Գ․-ն և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 5 հասցեի բակից գողացել են իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակուն թողել «Տելեգրամյան» հղում:
Պարզվել է, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 17 հասցեի բակից գողացել են Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մ․-ի կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արագած Ա․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները և դիմապակիներին թողել «Տելեգրամյան» հղումներ պահանջելով գումար: