Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո դադարեցվել է գենդերային չեզոք «X» խորհրդանիշով անձնագրերի տրամադրումը։
Ինչպես հայտնում է AFP-ը, այն սահմանափակում է կառավարության կողմից տրանսգենդերների ինքնության ճանաչումը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը «X» նշումով իր առաջին անձնագիրը թողարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Կոլորադոյից ինտերսեքս անձի գլխավորած երկարատեւ իրավական պայքարից հետո։
Ավելի վաղ Թրամփը հրաման է ստորագրել, որով դաշնային գործակալություններից պահանջվում է ընտրություն առաջարկել միայն տղամարդկանց կամ կանանց։