Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել:
Բողոքն առնչվում է Կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ իրականացվող, հակաադրբեջանական արշավին:
Իրանցի դիվանագետը հավաստիացրել է, որ այս տեղեկատվությունը կփոխանցի Իրանի իրավասու մարմիններին։