Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ օրը առցանց խոսել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության նախընտրական միջոցառման մասնակիցների հետ և մեղադրել Գերմանիայի կառավարությանը խոսքի ազատությունը սահմանափակելու տոտալիտար մոտեցման մեջ։
«Ներկայիս կառավարությունը շատ ագրեսիվ է ճնշելու ազատ խոսքը: Եթե դուք ճնշում եք ազատ խոսքը, ապա իրական ժողովրդավարություն ունենալը շատ դժվար է, եթե ոչ անհնար, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է»,-ասել է Մասկը:
Ըստ ձեռնարկատիրոջ՝ Գերմանիայի իշխանությունները «ճնշում են խոսքի ազատությունը և մարդկանց բանտ են ուղարկում՝ քաղաքական գործիչներին քննադատելու կամ նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ անելու համար»։
«Անկեղծ ասած, սա տոտալիտար մոտեցում է, ոչ թե ժողովրդավարական», - եզրափակել է միլիարդատերը: