Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ։
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։ Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետները անցած զենքեր, ինչը երկար ժամանակ տեղի է ունեցել։ Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը առանց դա նկատելու»,-նշել է վարչապետը։