Եմենի հյուսիսում իշխող հութիները դիտարկում է պատժի հնարավոր միջոցները՝ ի պատասխան իրենց շարժումն ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։
«Շարժումը դիտարկում է Ամերիկայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, այդ թվում՝ արգելել ամերիկյան նավերի անցումը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, որը կապում է Կարմիր ծովը Ադենի և Արաբական ծովերի հետ»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Անսար Ալլահ»-ը կարգելի մուտքը նաև ցանկացած երկրի նավերի համար, որոնք տվյալ շարժումը կդասեն ահաբեկչական խմբավորումների շարքին: