«Փյունիկ»-ը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Երևանյան ակումբն է համալրել ֆրանսիացի Ժոել Բոպեսուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բոպեսուն նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիս»-ը, որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից։ Բոպեսուն լիտվական ակումբի կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ էլ Լիտվայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Հետաքրքական է, որ Ժոելը «Ժալգիրիս»-ի կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկ»-ի դեմ երկու հանդիպումներին։
Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։