Ես մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ։
Այս մասին Հանրայինի եթերում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընտրությունների նախաշեմին իրականացվող սոցիալական բարեփոխումների վերաբերյալ հարցին։
«Մեր ռազմավարությունը պետության և նրա ինստիտուտների կայացման մեջ է։ Մենք բավական վճռականություն չենք ունեցել բարեփոխումները իրականացնել և մինչև վերջ տանել։ Ես որոշում եմ կայացրել այդ վճռականությունը ցուցաբերել հատկապես ընտրությունների նախաշեմին»,-ասել է վարչապետը։