Կարևոր իրադարձություններ

Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել քննությունից. նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից. Էմին Խաչատրյան

24 Հունվար, 2025 20:30
Հեղինակ՝ Էմին Խաչատրյան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել քննությունից. նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից. Էմին Խաչատրյան

Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28֊ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։

Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին