Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր

24 Հունվար, 2025 20:58
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր

Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ։

Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն ու երկու ժողովուրդներին միավորող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։

Երկկողմ հարուստ օրակարգից զատ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին և տարածաշրջանային հարցերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին