Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում. Արայիկ Հարությունյան

24 Հունվար, 2025 18:00
ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը: 

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ:  

Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: 

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ակնհայտ են դրական միտումներն Ակադեմիայում ուսուցման գործընթացի, որակի ապահովման, գիտական գործունեության, լրացուցիչ կրթության, միջազգայնացման, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող` Ակադեմիայի շրջանավարտ կադրերը: 

Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը: Այնուհետև խորհուրդը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2025 թվականի բյուջեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին