Կարևոր իրադարձություններ

Միջուկային տերությունների միջև բախման վտшնգը մեծանում է. Շոյգու

24 Հունվար, 2025 15:05
Միջուկային տերությունների միջև բախման վտшնգը մեծանում է. Շոյգու

Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, և միջուկային տերությունների միջև ուժային բախման ռիսկերը մեծանում են:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Աշխարհում աճող հակամարտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ ուժային բախման ռիսկերը», - նշել է Շոյգուն։

Ըստ Շոյգուի՝ արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ և փորձում են հարվածել ոչ միայն տնտեսական պատժամիջոցների օգնությամբ, այլև ապակայունացնել երկրներում ներքաղաքական իրավիճակը։

«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական հիմքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը չեն դադարում»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Լրահոս

Դիտել ավելին