Կարևոր իրադարձություններ

Իռլանդիայում 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության Էովին փոթորկի պատճառով

24 Հունվար, 2025 15:10
Իռլանդիայում 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության Էովին փոթորկի պատճառով

Էովին փոթորիկի պատճառով Իռլանդիայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի, բջջային հեռախոսի կապի։ Լուրջ խափանումներ են առաջացել նաև   հանրային տրանսպորտում:

Տեղի օդերևութաբանները հայտնել են, որ քամու միջին արագությունը եղել է ռեկորդային՝ 135 կմ/ժ։

Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնելու համար կպահանջվի մինչև մեկ շաբաթ։ Որոշ հատվածներում առանց հոսանքի է մնացել շտապ օգնության բաժանմունքները։

Եղանակային վատ պայմանների պատճառով փակվել են որոշ օդանավակայաններ։

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը եղանակային երևույթը որակել է որպես «պատմական չափերի փոթորիկ»: «Բոլորին կոչ եմ անում զգույշ լինել, մնալ տանը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

 

Լրահոս

Դիտել ավելին