«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, Ռիադը ներկայացնող ակումբի մինչև 15 տարեկանների թիմի կազմում տպավորիչ խաղ է անցկացրել:
Ջիդայի «Ալ Իթիհադի» դեմ Սաուդյան Արաբիայի մինչև 15 տարեկանների առաջնության խաղում «Ալ Նասրը» հաղթել է 5-4 հաշվով, 14-ամյա Ռոնալդուն խփել է իր թիմի բոլոր գոլերը, այսպիսով ձևակերպելով պենտա-տրիկ: