ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կրեմլը սպասում է համապատասխան ազդանշանների ամերիկյան կողմից։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը պատրաստ է, մենք ազդանշանների ենք սպասում, բոլորը պատրաստ են: Հետևաբար, դժվար է գուշակություններ չանել սուրճի մրուրով: Հենց որ ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։