Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք դա պետք է անենք։ Իդեալական աշխարում ամեն երկիր ինքը պետք է հսկի իր սահմանները», - հայտարարեց նա։