Կարևոր իրադարձություններ

Արման Սահակյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

24 Հունվար, 2025 13:28
Արման Սահակյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն

Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին ազատ է արձակվել։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

«Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել էին և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ»,-հավելեց խոսնակը` նշելով.

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց»:

Կիմա Ավդալյանի փոխանցմամբ` ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Լրացուցիչ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Ինչպես արդեն գրել էինք, վարույթը, որի շրջանակներում Արման Սահակյանը ձերբակալվել էր, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով:

 

Լրահոս

Դիտել ավելին